Ճամփորդություն դեպի Արատես

1 օր․

Երբ մենք հասնում էինք, մեր ավտոբուսը չկարողացավ բարձրանալ վերջին մասը։ Երբ հասանք, տեղավորվեցինք տներում և դասավորեցինք մեր իրերը։ Հետո գնացինք քանդակագործության տեղը և փորձեցինք սարքել մերը (բայց ճիշտն ասած՝ ես և իմ ընկեր Վռամը շուտ իջանք այնտեղից, որովհետև սառել էինք, և հավես չէր)։ Նաև ձնագնդի խաղացինք։ Այդ օրվա երեկոն շատ լավ անցավ։ Մենք խաղացինք շատ խաղեր, օրինակ՝ «մաֆիա» և լոտո, երգեցինք, պարեցինք և այլն։ Գիշերը  մենք ուշ և քիչ քնեցինք։

2 օր․

Առավոտյան մենք արթնացանք և ընկ․ Գևորգի հետ գնացինք ֆիզո․ անելու։ Հետո նախաճաշեցինք և պատրաստվեցինք ձնամարտի (ձնե պարիսպ էինք սարքում)։ Հետո, երբ հյուրերը եկան, գնացինք ձնե քանդակների տեղը, լսեցինք տիար Բլեյանին, երգեցինք, պարեցինք և իջանք ներքև՝ ձնամարտի։ Հետո, երբ հյուրերը գնացին, մենք խաղացինք տարբեր խաղեր, օրինակ՝ «դուռակ» և «մաֆիա»։ Նաև մենք (ես և Վռամը) սովորեցինք և սարքեցինք կարտոֆիլի պլեճ։

Օր 3.

Արթնացանք, գնացինք նախաճաշելու և դրանից հետո գնացինք Արատեսով շրջելու։ Մենք գնացինք հին եկեղեցի, «արջի ձոր», որտեղ իսկական սարից եկած ջուր խմեցինք։ Հետո բարձրացանք վերև և հավաքեցինք մեր իրերը և մեր սենյակը։ Հետ գնալուց մենք գնում էինք վատ ավտոբուսով, որովհետև այն մեկը չէր կարողանում բարձրանալ այն հատվածը։ Ճանապարհին շատ վատ երգեր էին հնչում ավտոբուսում, բայց հետո նորմալացան։

 

Նաև ես և իմ ընկեր Ռուբենը այնտեղ գտանք տաքացուցիչ, որը միշտ օգտագործում էինք, և այդ տաքացուցիչը հավերժ կմնա իմ հիշողությունում։

 

Ֆոտոշարք

thumbnail_IMG_20200206_105503

թ

փ

ձ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s